Thursday, September 16, 2010

«Ը» ՂԱԶԱՐ ԱՐՔ. ՊՈՆՏՈՍԵԱՆ

Անծանօթ պատճառաւ մը «Անմարմին» յորջորջուած այս աշակերտը, եղած է Տրապիզոնի առաջնորդ և այս պատճառաւ «Պոնտոսեան» կոչուած է: 1733 տարւոյ Յուլիսին Կոլոտ պատրիարքի կողմէ ինքն ալ Երուսաղէմ ղրկուած է, Հաննա եպսկ.ի մահուան առթիւ Շղթայակիր պատրիարքը մխիթարելու համար (Սաւալանեանց, էջ՝ 713): 1741 տարւոյ Փետր.ի սկիզբը, առաջնորդ եղած ատեն Ղազար Կաթողիկոսէն եպիսկոպոս ձեռնադրուած է Էջմիածնի մէջ: 1750ին երբ դեռ Տրապիզոնի առաջնորդ էր, իբր ուխտաւոր Երուսաղէմի Ս. Յակոբեանց վանքը այցելած է («Միաբանք և Այցելուք», էջ՝ 229): 1760ին Վենետիկ գացած է («Հայ Վենետ», էջ՝ 343): 15 Մայիս 1764ին Հռովմ կը գտնուէր: Իսկ 7 Յունիս 1766ին ալ Անքոնա էր («Կենս. Սարգիս Արք. ի Սարրաֆեան», էջ՝ 315-316): Հոն ապրած է մինչեւ մահը, որ տեղի ունեցած է 18 Փետր. 1783ին («Սիսական», էջ՝ 452):