Thursday, September 16, 2010

«ԺԳ» ՅԱՐՈՒԹԻՒՆ ՎՐԴ. ՍԱՆՏԱԼՃԸՕՂԼՈՒ

Այս աշակերտն ալ իր մականունով ծանօթ չէ: Կոլոտի և Նալեանի օրով Յարութիւն անունը կրող քանի մը եկեղեցականներ եւս կը յիշուին, բացի Պալաթեցիէն: Ասոնցմէ ամէնէն հաւանականը Յարութիւն Արք. Կրետացին է, որ 1737ին Երուսաղէմի Աթոռին Ռումանիոյ նուիրակն էր («Միաբանք և Այցելուք», էջ՝ 342): 1741ին ալ Նալեան պատրիարքի կողմէ Նիկոմիդիոյ առաջնորդ ընտրուած է («Շողակաթ», 1957, էջ՝ 143): Հաւանաբար նոյն անձն է Գր. Շղթայակիր Պատրիարքի 18 Փետր. և 24 Օգոստ. 1739, նաեւ 15 Փետր. 1740 թթ. Պոլսէն Երուսաղէմ գրած նամակներուն մէջ յիշուած Յարութիւն վարդապետը («Սիոն», 1973, էջ՝ 261, 262, 270):