Thursday, September 16, 2010

«Ի» ՍԱՀԱԿ ԱՐՔ. ՔՂԵՑԻ

Ծննդեան թուականը անծանօթ է: 1736ին Յարութիւն Պալաթեցիի, Նալեան և Յակոբ վրդ. Պալաթեցիի հետ, Կոլոտ Պատրիարքի կողմէ Քիւթահիա ղրկուած է, Շղթայակիր Պատրիարքը դիմաւորելու համար: 1737ին Էրզուրումի առաջնորդ էր («Ազգապատում», գլ. 1992): 1754ին ալ Իզմիրի առաջնորդ էր («Կենս. Սարգիս Արք.ի Սարրաֆեան» էջ՝ 260): 1755ին Պոլիս եկած է (անդ. էջ՝ 276): 1756 տարւոյ Փետր.ին («Ազգապատում» գլ. 2043) և կամ 20 Յունիս 1756ին («Կենս.» էջ՝ 359) Պոլսոյ մէջ Էջմիածնի կաթողիկոս ընտրուած է: Սակայն օծում չէ կատարուած և 21 ամիս Պոլիս (Չամիչեան, Գ. հտ. Էջ՝ 865, նաեւ «Կ. Պոլսոյ Հայերը», էջ՝ 142) և վերջն ալ Կարին մնացած է: Վախճանած է 22 Փետրուար 1763ին: Թաղուած է Մուտուրկա գիւղի Ս. Լուսաւորիչ վանքին բակը:
Իր թելադրութեամբ, Սարգիս Արք. Սարրաֆեան 1750ին Վենետիկի մէջ լոյս ընծայած է «Գիրք օրինակաց և նմանութեանց» հատորը: Բարձրաձայն քարոզելուն համար «Ահագին» կոչուած է: