Ըստ մեր կողմէ կարդացուած Էտիրնէգափուի Հայոց Գերեզմանատունը գտնուող տապանաքարին արձանագրութեան, ծնած է Պոլիս 1710ին և վախճանած է անդ՝ 1780ին:
Կնիքին համաձայն վարդապետ ձեռնադրուած է 1736ին («Շողակաթ», 1957, էջ՝ 270): Հակառակ որ կնիքին վրայ վարդապետ ըլլալով յիշուած է, ծննդեան թուականը Օրմանեանի ծանօթ չըլլալուն, զայն եպիսկոպոսական կնիքը կարծած է: 1738ին կամ 1739ին Կեսարիոյ առաջնորդ եղած է («Կենս. Սարգիս Արք. ի Սարրաֆեան», էջ՝ 179): 1766էն մինչեւ իր մահը Նիկոմիդիոյ առաջնորդ և Արմաշու վանահայր եղած է: 1772 տարւոյ Հոկտ. ի վերջերը Նիկոմիդիայէն Պոլիս եկած՝ և մի քանի օր ետք վերադարձած է («Կենս. Սարգիս Արք.ի Սարրաֆեան» էջ՝ 327): Ըստ Մելքոն-Ասատուրի, 1775ին Պալաթ թաղի քարոզիչ եղած է («Երեքդարեան պատմութիւն Պալաթու Ս. Հրեշտակապետ Եկեղեցւոյ» էջ՝ 347):